Որսորդական հրացան՝ ավտոմեքենայի բեռնախցիկում
18.07.2016 17:35
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Հուլիսի 17-ին, ժամը 15.20-ին, Վանաձորի Լոռվա խճուղու վերջնամասում, ծառայություն կատարելիս, ստուգման համար ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները կանգնեցրել են 1988 թ. ծնված Ռաֆիկ Ք.-ի վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկի զննությամբ հայտնաբերվել է «ՏՕԶ-34» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: