ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Որսորդական հրացաններ և փամփուշտներ՝ կամավոր

Նոյեմբերի 29-ին, ժամը 16.55-ին, 1966 թ. ծնված Անգին Ե.-ն ոստիկանության Մեծամորի բաժնում ներկայացրել է տարբեր տրամաչափի 62 փամփուշտ և կոռոզիայի ենթարկված, կարճեցված փողով և խզակոթով, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:

***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1983 թ. ծնված Գևորգ Չ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան` առանց խզակոթի և գործարանային համարի, ինքնաձիգի 3 պահունակ, 5.45 մմ տրամաչափի 151 և 7.62 մմ տրամաչափի 3 փամփուշտ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: