ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Որսորդական հրացանով երկու անգամ կրակել է հարևանի ուղղությամբ

Օրերս Ներքին Գետաշեն գյուղի մի բնակիչ ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը, ժամը 3.30-ի սահմաններում, իր բնակարանին կից տնամերձ հողամասում ոռոգում կատարելու ընթացքում, վիճաբանության ժամանակ, համագյուղացի՝ 1970 թ. ծնված Հայկարամ Խ.-ն, որսորդական հրացանով մոտ 80 մետր հեռավորությունից երկու անգամ կրակել է իր ուղղությամբ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հայկարամ Խ.-ին և որսորդական հրացանը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: