Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվում էր հանցագործության մասին իմանալու և չհայտնելու մեղադրանքով
15.03.2013 12:03
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 14-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները Ախուրյան գյուղից բերման են ենթարկել 1948 թ. ծնված Մարզպետունի Հ.-ին, որը 2002 թ. մայիսի 15-ից Ուզբեկստանի Հանրապետության Ֆերգանայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր հանցագործության մասին իմանալու և չհայտնելու մեղադրանքով:
Մարզպետունի Հ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: