Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Սեպտեմբերի 28-ին, ժամը 16.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Շարժա չվերթի հաշվառումից հետո օդանավակայանի գծային բաժին է բերվել 1981 թ. ծնված Մանսուր Ու.-ն, որը սեպտեմբերի 8-ից Ուզբեկստանի Հանրապետության ՆԳՆ կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի և 227-րդ հոդվածի 2-րդ մասի (գողություն և փաստաթղթերի կեղծում) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: