Հետախուզվում էր Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից
25.12.2023 13:07
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Սյունիքի մարզի պարեկները դեկտեմբերի 23-ին Կապան քաղաքում ծառայություն իրականացնելիս Սպանդարյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Շկոդա» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ 39-ամյա վարորդը հունիսի 12-ից հետախուզվում էր Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: