ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ուժեղացված ծառայություն Արագածոտնի մարզում

Ուժեղացված ծառայություն Արագածոտնի մարզում

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի, Ապարանի, Թալինի և Արագածի բաժինների ծառայողները, ինչպես նաև պարեկային ծառայության Արագածոտնի մարզը սպասարկող գումարտակի ոստիկանները Արագածոտնի մարզում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման, հայտնաբերման ու բացահայտման նպատակով։ Հատուկ միջոցառման արդյունքում ստուգվել են մի շարք տրանսպորտային միջոցներ։ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և վերը նշված բաժիններ են տեղափոխվել մի խումբ անձինք։ Կատարվել են խուզարկություններ։ Հայտնաբերվել են ատրճանակ, սառը զենքեր, մարիխուանայի նմանվող զանգվածներ և այլն։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: