ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևանի պարեկների ուժեղացված ծառայության արդյունքները

13.11.2023 09:15 Միջոցառումներ

Նոյեմբերի 9-ին Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն: Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 441 խախտում: Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 15 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 2, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 18 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 5, չամրակապված վարելու՝ 80, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 29, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 19, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 6, ճանապարհային նշանի խախտման՝ 28 և 39 այլ իրավախախտումներ։ 15 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 41-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 92-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, Երևանի պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 3 և սառը զենք կրելու 1 դեպք։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են: