Ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության
Ոստիկանությունը դեկտեմբերի 20-ից անցել է ուժեղացված ծառայության։ Նպատակը նախատոնական, տոնական և հետտոնական օրերին հասարակական անվտանգության ապահովումն է։
Տոնական օրերին շատերը կազմակերպում են հրավառություններ։ Հրագործական արտադրատեսակներ օգտագործելիս պետք է պահպանել անվտանգության և համակեցության կանոնները։
Լռության ժամի խախտման համար նախատեսված են տուգանքներ։ Այս ուղղությամբ ոստիկանության տարածքային բաժինների ծառայողները հետևողական են լինելու։
Պարեկային ծառայությունն ու ճանապարհային ոստիկանությունը շուրջօրյա իրականացնելու են ճանապարհային երթևեկության անվտանգությանն ու, հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ:
Կոչ ենք անում ճանապարհային երթևեկության նկատմամբ դրսևորել պատասխանատու և իրավահարգ մոտեցում՝ գիտակցմամբ, որ յուրաքանչյուրիս սխալը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ:
Եւս մեկ անգամ շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, մաղթում անվտանգ ու երջանիկ օրեր։