Հետախուզվողին հայտնաբերեցին Երևանի Կ. Ուլնեցու փողոցի տներից մեկում
17.12.2014 11:43
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 16-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Կ. Ուլնեցու փողոցի տներից մեկում հայտնաբերել են 1992 թ. ծնված Ալբերտ Դ.-ին, որը դեկտեմբերի 15-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: