ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ուկրաինայի իրավապահների կողմից 2004 թ.-ից հետախուզվողին հայտնաբերեցին Կապանում

Ոստիկանության Կապանի անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 25-ին, ժամը 17.30-ին, բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Վրեժ Գ.-ն, որը 2004 թ. հոկտեմբերի 13-ից Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Վասիլևսկի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում է խուլիգանության մեղադրանքով:  
Խափանման միջոցը` կալանք:
Վրեժ Գ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: