Ուկրաինայի քաղաքացին հետախուզվում էր Ուզբեկստանի իրավապահների կողմից
02.10.2019 16:33
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 1-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Ստամբուլ չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Ուկրաինայի 36-ամյա քաղաքացի Ռուսլան Տ.-ն, որը մարտի 20-ից հետախուզվում է Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքի իրավապահների կողմից՝ ՈՒՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: