Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
31.10.2016 10:33
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացվել 1978 թ. ծնված Անդրանիկ Խ.-ն, որը 2015 թ. օգոստոսի 1-ից Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզում նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: