Հետախուզվում էր Ուկրաինայի իրավապահների կողմից
01.08.2018 15:30
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Մարտունու բաժնի ծառայողների կողմից օպերատիվ տվյալներն իրացնելիս հուլիսի 31-ին, ժամը 20.00-ին, Մարտունի քաղաքի Կարապետյան փողոցից ոստիկանության Մարտունու բաժին է բերման ենթարկվել 2014 թ.-ի դեկտեմբերի 16-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ՈւՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1982 թ. ծնված Արտակ Խ.-ն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: