ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց

Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց

Ոստիկանության Կոտայքի բաժնի և Բյուրեղավանի անձնագրային խմբի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 10-ին Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Արմեն Ք.-ն, որը 2008 թ. ապրիլի 7-ից Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Ուկրաինայի քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: