Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
12.07.2022 10:34
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 11-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 34-ամյա Դավիթ Բ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 9-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության, խարդախության և հրազենի ապօրինի շրջանառության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: