Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
19.06.2019 12:02
Հետախուզվողի հայտնաբերում
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 18-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 47-ամյա Արտակ Ե.-ն, որը 2012թ. հոկտեմբերի 19-ից հետախուզվում է Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից Ուկրաինայի քրեական օրենսգրքի 305 հոդվածի (թմրանյութի ապօրինի շրջանառություն) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: