Ուղարկվել է փորձաքննության
04.07.2016 14:48
Թմրամիջոցի հայտնաբերում
Հուլիսի 2-ին, ժամը 16.00-ին, օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները 1977 թ. ծնված Արմեն Ե.-ի տան զննությամբ հայտնաբերել են ներարկիչ, որի մեջ եղել է 4 գ դեղնավուն զանգված, որն ըստ Արմեն Ե.-ի հայտարարության «Կոդեին» տեսակի թմրանյութ է, տան պայմաններում պատրաստել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՓՔՎ:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: