ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՆԳՆ ոստիկանության պետ–ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ

16.04.2024 11:27 Ուղերձներ
ՆԳՆ ոստիկանության պետ–ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ

Սիրելի՛ ոստիկաններ,
Հայոց պետականության վերահաստատման առաջին իսկ օրից՝ արդեն մեկ դարից ավելի, հայ ոստիկանը առաջին գծում է՝ հանուն օրենքի եւ օրինականության, հանուն հասարակական կարգի պահպանման, հանուն ժողովրդի անվտանգության ու բարօրության: Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը:
Ոստիկանությունը ժամանակի հրամայականին ընդառաջ մշտապես կատարելագործվել, նորացվել ու արդիականացվել է: Իսկ այսօր արդեն համընդգրկուն, արմատական բարեփոխումների փուլում է, որի նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, արհեստավարժ ու բարեվարք, տեխնիկապես հագեցած ոստիկանություն ունենալն է, և մենք պատվով ու հետևողականությամբ ենք անցնում այդ ճանապարհը։ Մենք նոր որակով ու պատրաստվածությանբ ենք իրականացնելու ծառայությունը օրենքին, մեր քաղաքացիներին։ Այդ սկզբունքով է զարգանալու նոր Ոստիկանությունը իր հենասյունային չորս ուղղություններով՝ Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Համայնքային ոստիկանություն և Ոստիկանության գվարդիա։
Սիրելի՛ ոստիկաններ, մեր մասնագիտական տոնի առթիվ ցանկանում եմ երախտիքս հայտնել ձեզնից յուրաքանչյուրին:
Շնորհակալությու՛ն օպերատիվ ստորաբաժանումների ծառայողներին, որոնք հանցավորության դեմ պայքարի առաջնագծում են:
Շնորհակալությու՛ն արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցներին. հատկապես նրանց ծառայության որակով է հասարակությունը գնահատում ոստիկանությանը:
Շնորհակալությու՛ն Ոստիկանության զորքերի ծառայողներին, որոնք հարկ եղած դեպքում նաև մարտական առաջադրանք են կատարում մեր երկրի սահմանին:
Շնորհակալությու՛ն ոստիկանության վետերաններին:
Հավե՛րժ փառք ծառայողական պարտականությունները կատարելիս և հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված մեր գործընկերներին:
Շնորհավոր տոնդ, ոստիկա՛ն:

Հովհաննիսյան Արամ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ–ՆԳ նախարարի տեղակալ