Ուղևորը գիտակցության չգալով մահացել է
04.05.2015 11:35
ՃՏ պատահարներ
Ինչպես տեղեկացրել էինք` մայիսի 1-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 20.30-ի սահմաններում «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Տաշիր ճանապարհի 51-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մայիսի 2-ին, ժամը 01.30-ին, ուղևորներից մեկը` 1994 թ. ծնված Տիգրան Գրիգորյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: