Ուղևորը վայրէջքից հետո խախտել է հասարակական կարգը
Մարտի 29-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մոսկվա-Երևան թիվ 261 չվերթի ուղևոր, ՌԴ քաղաքացի, 1987 թ. ծնված Նիկիտա Տ.-ն ինքնաթիռի վայրէջքից հետո մոտ 10-15 րոպե կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայհոյել, բռունցքներով հարվածել և վնասել օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայողական մեքենան և չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների օրինական պահանջներին:
Նիկիտա Տ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: