Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել
Դեկտեմբերի 16-ին, ժամը 18.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
Պարզվել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցները Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր, 1991 թ. ծնված Արսեն Խ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերել են 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Արսեն Խ.-ն օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել ոստիկանություն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: