Ուղևորուհիները տեղափոխվել են հիվանդանոց
Դեկտեմբերի 13-ին, ժամը 11.30-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2109»-ի երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
