Ուղևորուհին մահացել է
23.11.2012 11:35
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 101-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-66» բեռնատարի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին` 1969 թ. ծնված Ասյա Բախշյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: