Ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հունվարի 24-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԻԺ-2715» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԻԺ-2715»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
