Ուղևորուհին մահացել է, մյուս տուժածները հիվանդանոցում են
18.09.2023 11:29
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.10-ին, Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 59-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 77-ամյա ուղևորուհի Ռիմա Ստեփանյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: