ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ուղևորուհու դրամապանակը գողացողին հայտնաբերեցին

07.07.2015 11:57 Գողություն

Հուլիսի 6-ին, ժամը 20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Շինարարների և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Սամվել Ն.-ին:
Նա խոստովանել է, որ ժամը 19.40-ին թիվ 28 երթուղային ավտոբուսում մի քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր, սոցիալական քարտ և վզնոցը` կախազարդով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1977 թ. ծնված Լուսիկ Գ.-ն է:
Գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: