Ուղևորուհու պայուսակից դրամապանակ գողացողին հայտնաբերեցին
31.03.2015 12:35
Գողություն
Մարտի 30-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Ա. Ավետիսյան փողոցի սկզբնամասից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Կնյազ Յ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում 1989 թ. ծնված Լիլիթ Բ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 175 դոլար:
Կնյազ Յ.-ի խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: