ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ուշադրություն. հետախուզվում է

01.03.2013 17:34
Ուշադրություն. հետախուզվում է
Ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով՝ սպանություն, ավազակություն և գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, հետախուզվում է Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի բնակիչ, 1972 թ. ծնված Արմեն Ավդալյանը, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ովքեր որևէ տեղեկություն ունեն Ավդալյանի գտնվելու վայրի մասին խնդրում ենք զանգահարել 3-18-61, 3-18-23 հեռախոսահամարներով՝ (կոդը՝ 0312), 1-02, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Տեղեկություն տրամադրողի գաղտնիությունը երաշխավորվում է: