1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տղամարդը «Դառ» կոչվող տեղանքում հատել է երեք ուռենի

Տղամարդը «Դառ» կոչվող տեղանքում հատել է երեք ուռենի

Հուլիսի 26-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում մի տղամարդ հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Թասիկ գյուղի «Դառ» կոչվող տեղանքում գտնվող իր խոտհարքի տարածքից 1986 թ. ծնված Կարեն Մ.-ն կտրել է մեկ ուռենի: Նշված վայրում նկատել է ևս երկու նույն տեսակի հատված ծառերի բներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Կարեն Մ.-ն տվել է խոստովանական բացատրություն, որ հուլիսի 26-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Համբարձում Ա.-ի խոտհարքի տարածքից հատել է 3 ուռենի: Հատված ծառերից 2-ը կտրատել և լցրել է իրեն պատկանող «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան իր տուն տեղափոխելու և որպես վառելափայտ օգտագործելու նպատակով, իսկ մեկ ծառի փայտանյութը թողել է տեղում:
Ավտոմեքենան և փայտանյութը տեղափոխվել են ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հանգամանքները և վնասի չափը պարզվում են:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: