Չարենցավանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Մեծամորում

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մայիսի 25-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 28-ամյա Մերի Տ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: