ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Չարենցավանում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Չարենցավանում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Չարենցավանի բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 24-ին Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել և Չարենցավանի բաժին բերման են ենթարկել 61-ամյա Մովսես Մ.-ին, որը փետրվարի 16-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: