Հետախուզվողը հայտնաբերվեց Չարենցավանում
31.01.2017 12:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 30-ին, ժամը 9.30-ին, Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 25 շենքի մոտից բերման է ենթարկվել 1953 թ. ծնված Վազգեն Ա.-ն, որը հունվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն՝ իրացնելու կամ պատրաստելու նպատակով, կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: