1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տանը խոշոր չափերի թմրանյութ էր պահում. Չարենցավանի իրավապահների բացահայտումը

Հունվարի 19-ին Չարենցավանի ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Կոտայքի մարզի Ալափարս համայնքի 8-րդ փողոցի իր տանը 56-ամյա մի տղամարդ պահում է խոշոր չափերի թմրանյութ:

Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց խուզարկել նշված տունը: Հունվարի 21-ին կատարված խուզարկության ժամանակ 56-ամյա տղամարդը տանը կից ավտոտնակից իրավապահներին ներկայացրեց պոլիէթիլենային 2 փաթեթ՝ մոտ 180 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներով: Ավտոտնակից հայտնաբերվեց թղթե 4 փաթեթ՝ 40 գրամ նույն զանգվածով, իսկ ավտոտնակի տանիքից հայտնաբերվեցին 1,5 կգ կանեփի բույսեր: Տան սենյակներից հայտնաբերվեցին ապակյա տարայով և թղթե փաթեթներով մոտ կես կիլոգրամ դեղնականաչավուն զանգվածներ:
56-ամյա տղամարդը ձերբակալվեց ու ներկայացվեց Չարենցավանի քննչական բաժին:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: