Չարենցավանի ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց
Չարենցավանի ոստիկանները մարտի 20-ին ստացել էին տեղեկություն, որ Ալափարս գյուղի մի բնակիչ տանը պահում է խոշոր չափերի թմրանյութ:
Փաստի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ: Մարտի 23-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց տղամարդու տանն ու օժանդակ շինություններում: Հյուրասենյակում հատնաբերվեցին դեղնականաչավուն զանգվածներով պլաստիկ չորս տարաներ, իսկ ևս երեքը, նույն պարունակությամբ, հայտնաբերվեցին խորդանոցում: Կանեփանման զանգվածի ընդհանուր քաշը 134 գրամից ավելի էր: Ըստ հավաստի տեղեկությունների` տղամարդը կանեփն աճեցրել էր իր հողամասում:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: