Հետախուզվողը բերման ենթարկվեց Չարենցի փողոցից
19.07.2021 12:17
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Սևանի և Նոր Նորքի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 17-ին Սևան քաղաքի Չարենցի փողոցից բերման է ենթարկվել 30-ամյա Վանուշ Խ.-ն, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 130.1-րդ հոդվածի (Բուժաշխատողների մասնագիտական, ինչպես և ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: