Խոշոր չափերով գողություն կատարելու համար հետախուզվողին հայտնաբերեցին իր բնակարանում
09.02.2015 10:54
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ իր բնակարանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արմեն Հ.-ն, որը փետրվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
Խափանման միջոցը` կալանք:
Արմեն Հ.-ն տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: