1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողություն և գողության փորձ չգործող ռեստորանից

20.08.2020 15:12 Գողություն
Գողություն և գողության փորձ չգործող ռեստորանից

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները օգոստոսի 19-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նորատուս գյուղի Բարեկամություն թաղամասի չգործող ռեստորանի շենքում գողություն է կատարվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հիշյալ վայրում մի խումբ անձինք գողություն են անում: Տեսնելով ոստիկանության ծառայողներին` նրանք դիմեցին փախուստի:
Ոստիկանները հետապնդել են, բռնել և, գողություն կատարելու կասկածանքով, Գավառի բաժին բերման են ենթարկել Վանաձորի 38-ամյա մի բնակչի, իսկ մյուսները կարողացել են փախչել:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Նորատուս գյուղի Բարեկամության թաղամասի չգործող ռեստորանից 38-ամյա տղամարդու հետ գողության փորձն արել են չորս երիտասարդ: Նրանք հայտնաբերվել, բերման են ենթարկվել Գավառի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրանք օգոստոսի 10-ից 19-ն ընկած ժամանակահատվածում նույն ռեստորանից գողացել են ալյումինե դռներ, ջահեր, մալուխ, սպասքի պարագաներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: