Դիտավորություն Չելյաբինսկում
16.09.2016 11:24
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության է ներկայացել 1969 թ. ծնված Հուսիկ Ա.-ն, որը հունիսի 6-ից ՌԴ Չելյաբինսկ քաղաքի ՆԳՎ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: