ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին

Հունվարի 15-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ  իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել է, որ Ալավերդի քաղաքի Ջրավազան թաղամասում վիճաբանություն է:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին 1958 թ. ծնված Վարուժան Ե.-ն  հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, իրենց  շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 1991 թ. ծնված  Գագիկ և 1988 թ. ծնված Գարիկ Ս.-երը ծեծի են ենթարկել իրեն և որդիներին` 1983 թ. ծնված Հայկ  և  1984 թ. ծնված Վասիլ Ե.-երին ու պատճառել վնասվածքներ:
Նույն օրը,  ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր մասերում ստացած սալջարդ-վնասվածքներով և կոտրվածքներով շտապօգնության խումբը  բուժօգնության է տեղափոխել Հայկ  և  Վասիլ Ե.-երին, որոնք հիվանդանոցում հայտնել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը  Գագիկ և Գարիկ Ս.-երի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով:
Վասիլ, Վարուժան և Հայկ Ե.-երին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած որոնողական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Զորավար Անդրանիկի փողոցում Գագիկ և Գարիկ Ս.-երը հայտնաբերվել են, սակայն բերման ենթարկվելիս նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, տվել են հայհոյանքներ, քաշքշել, ձեռքերով հարվածներ են հասցրել, պատռել համազգեստի բաճկոնները և ոստիկաններից մեկի դեմքի մասում պատճառել վնասվածք:
Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քրեական  օրենսգրքի  258 հոդվածի  3-րդ մասի 1-ին կետի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության ծառայողներին տրվել են տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Գագիկ և Գարիկ Ս.-րը ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: