ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում

Հոկտեմբերի 13-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլունի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Վարդան Եղիազարյանը բարձր գնահատեց Հայաստանի և Չինաստանի ոստիկանական կառույցների միջև փոխգործակցության ներկա մակարդակը՝ հատկապես առանձնացնելով ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության դերը համագործակցության ամրապնդման գործում, և պատրաստակամություն հայտնեց էլ ավելի խորացնելու կապերը, որոնք կնպաստեն հանցավորության դեմ տարվող ընդհանուր պայքարին:
Տիան Էրլունը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ արվում է ամեն ինչ՝ երկու երկրների իրավապահ համակարգերի գործընկերային հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հոկտեմբերին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հասարակական անվտանգության նախարարի տեղակալ Լի Վեյի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան նախատեսվող այցի հետ կապված մի շարք հարցեր: