Չի համապատասխանում իրականությանը. կրակոցներ չեն հնչել
                        06.12.2015 14:58
                        Հանրաքվե
                                                                                                                                            
                    
                                                            Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ ընտրողներից մեկը հայտնել է, թե անհայտ անձը հայհոյելով մտել է  Հարավ-Արևմտյան թաղամասի ընտրատեղամասերից մեկն ու սկսել ատրճանակով կրակել: Հավաքվածները խուճապահար փախել են: Ժամանակին հասած ոստիկանները ոլորել են նրա ձեռքերն ու տարել:
Ստուգումներով պարզվել է, որ Հարավ-Արևմտյան թաղամասի, ինչպես և հանրապետության որևէ ընտրական տեղամասում նման միջադեպ չի եղել, և տեղեկատվությունը ակնհայտ սուտ է:
Կրկին կոչ ենք անում` հրապարակել միայն հավաստի տվյալներ և փաստեր, ձեռնպահ մնալ ապատեղեկատվությունից ու արհեստական լարվածություն ստեղծելու փորձերից:
                                            
 
    					 
    					 
    					 
    					 
    					