ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանություն և փոխադարձ հարվածներ

Ապրիլի 17-ին, ժամը 17.45-ին, 1953 թ. ծնված Վարուժան Ա.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ին, Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 37 շենքի մուտքում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը բռունցքով հարվածել է իր կրծքավանդակին և քունքին` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան վնասվածքներ է պատճառել 1957 թ. ծնված Գագիկ Գ.-ն:
Վերջինս ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և հայտնել, որ վիճաբանության ժամանակ Վարուժան Ա.-ն էլ իր հերթին բռունցքով հարվածել է իր դեմքին:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: