Չխուսափեց նաև պատժի կրումից խուսափողը
29.01.2015 11:31
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հունվարի 27-ին, ժամը 21.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 17 շենքի մոտից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ռոբերտ Մ.-ին, որը հունվարի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: