ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Մերսեդես Ջի 500»-ից գողություն կատարողը՝ խոստովանությամբ

24.03.2016 12:00 Գողություն

Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը գողացել են շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդես Ջի 500» մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները` կողային երկու կաղապարներով, հետևի լուսարձակները և պահեստային անվադողի պաշտպանիչ կաղապարը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Նազարբեկյան փողոցի թիվ 6/Բ շենքի բակից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Միքայել Մ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: