Հետախուզվողը Մոսկվա չմեկնեց
21.05.2015 11:05
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորների հաշվառումից հետո օդանավակայանի մեկնման սրահից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Հակոբ Ա.-ն, ով մայիսի 15-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի և 178 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: