ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Չորս հետախուզվող կամավոր ներկայացել է ոստիկանություն

10.01.2018 12:20
Չորս հետախուզվող կամավոր ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 9-ին, ժամը 19.10-ին, կամավոր բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Գայանե Ա.-ն, որը հունվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 9-ին, ժամը 16.10-ին, կամավոր բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Ռուբեն Հ.-ն, որը հունվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին և 2-րդ մասերի մեղադրանքով:

***

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 9-ին, ժամը 10.50-ին, կամավոր բաժին է ներկայացել 1994 թ. ծնված Թորոս Փ.-ն, որը 2017թ. հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

***

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 9-ին, ժամը 11.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Գրիգոր Մ.-ն, որը դեկտեմբերի 29-ից ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: