ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողները Հայաստան տեղափոխվեցին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Մալաթիայի բաժնի և ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ՌԴ Մոսկվա քաղաքում հայտնաբերվել և մայիսի 9-ին, ժամը 20.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ոստիկանության օպերատիվ խմբի կողմից ՀՀ է տեղափոխվել 1988 թ. ծնված Հարություն Ա.-ն, ով մարտի 16-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Մալաթիայի բաժնի և ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ՌԴ Մոսկվա քաղաքում հայտնաբերվել և մայիսի 9-ին, ժամը 20.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ոստիկանության օպերատիվ խմբի կողմից ՀՀ է տեղափոխվել1993 թ. ծնված Մհեր Մ.-ն, ով 2014 թ. սեպտեմբերի 27-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Մալաթիայի բաժնի և ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ՌԴ Մոսկվա քաղաքում հայտնաբերվել և մայիսի 9-ին, ժամը 20.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ոստիկանության օպերատիվ խմբի կողմից ՀՀ է տեղափոխվել1975 թ. ծնված Արմեն Հ.-ն, ով 1995 թ. նոյեմբերի 16-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: