Երևան-Մոսկվա չվերթի ուղևորուհու ուղեբեռում 4 փամփուշտ է հայտնաբերվել
Մարտի 4-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցները Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր, 1989 թ. ծնված Մոնիկա Մ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերել են ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 4 փամփուշտ:
Մոնիկա Մ.-ն բերման է ենթարկվել գծային բաժին:
Հայտնաբերվածը ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքնություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: