Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 21-ին, ժամը 00.15-ին, «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարոնյան փողոցի թիվ 50 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 21-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Կանիաշիր գյուղի սկզբնամասում կողաշրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտնաթաթի 5-րդ ոսկրի կոտրվածք՝ առանց տեղաշարժի» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 26-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երիտասարդի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան հոկտեմբերի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 81-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի Երասխահուն գյուղի դպրոցի մոտ բախվել է բեռնատարի:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 13.55-ին, «ՎԱԶ-21063»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 21-ին, ժամը 20.55-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 136-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: